Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը
Այսուհետ կարգավորվելու են հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած անձանց աշխատանքի տեղավորման համար քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանում կատարելու և այն որպես նպատակային միջոց օգտագործելու հետ կապված հարաբերությունները:
ՀՀ կառավարությունն հաստատել է քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանում կատարելու և այն օգտագործելու կարգը: Որոշումն ընդունվել է զբաղվածության ակտիվ քաղաքականության նոր մոդելի գործնական կիրառության իրավական հիմքերը, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով:
