Հասմիկ Պողոսյանն Արցախում հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Հանդիպման, որին մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: