Հասմիկ Պողոսյանի մոտ անկեղծության րոպեներ էին
Հուշարձանների պահպանության խնդրում հանրային գիտակցությունը, պատասխանատվությունն իրենց լուրջ դերակատարությունն ունեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարի խոսքով` Խորհրդային Միության տարիներին պետական ցանկում շատ ավելի քիչ հուշարձաններ էին ընդգրկված, եւ պատասխանատվությունն ավելի քիչ էր: Լրագրողների այն հարցին, թե ` կառավարությունը բավարար չափով գումարներ տրամադրո՞ւմ է` Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Շատ անկեղծ ասեմ, որ հուշարձաններին եթե Հայաստանի ամբողջ բյուջեն էլ տրամադրվի, բավարար չի լինի, որովհետեւ Հայաստանը խիստ հագեցած է հուշարձաններով»: