Հատուկ հայտարարություն Բաղրամյան պողոտայում
Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգայի սակագնի թանկացման բողոքի ակցիան: Չնայած անձրևին՝ մարդիկ շտապում են այստեղ՝ շարունակելու պայքարը:
Ակցիայի մասնակիցները հատուկ ռուսական ԶԼՄ-ների համար հայտարարություն արեցին՝ նշելով, որ Հայաստանում այս օրերին աշխատող ռուս լրագրողներն ապատեղեկատվություն են տարածում:
«Մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, ոչ մի քաղաքական կարգախոս, ոչ մի Մայդան այստեղ չկա: Ինչպես տեսնում եք՝ մեր միակ նպատակը թույլ չտալ, որպեսզի էլեկտրաէներգիան թանկանա: Պետք չէ ապատեղեկատվություն տարածել»,- ռուսերեն հայտարարեցին ակցիայի կազմակերպիչները:
