Հավատում եմ, որ եկող տարին մեր ազգի համար լինելու է ձեռքբերումների տարի
Սիրելի հայրենակիցներ և աշխարհասփյուր հայություն, շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ, որ գալիք 2016 թվականը լինի խաղաղության, երջանկության ու բարեկեցության տարի։ Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել մեր հաղթանակած բանակի զինվորի Ամանորը, ում շնորհիվ անսասան ու անառիկ են մեր երկրի սահմանները, ու խաղաղ՝ մեր գիշերները։ Հավատում եմ, որ եկող տարին մեր ազգի համար լինելու է ձեռքբերումների և հաղթանակների տարի։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
