1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հաղորդումներ, որոնք ոտնահարում են երեխայի պատիվն ու արժանապատվությունը

Ընտանեկան նեղ անձնական խնդիրներ, սոցիալապես անապահով ընտանիքների պատմություններ, անգամ ինտիմ հարաբերությունների նկարագրություն. հաճախ նման թեմաներով հաղորդումների ժամանակ տաղավարում ներկա են լինում անչափահասներ կամ տեսախցիկի մոտ երեխաներն իրենք են պատմում ընտանեկան անհաշտությունների ու սոցիալական խնդիրների մասին: Մասնագետները պնդում են, որ նման դեպքերում խախտվում են երեխայի իրավունքները: «Անչափահասին տաղավար կանչելն ու նրան բաց դեմքով ցույց տալը երեխայի պատվի և արժանապատվության իրավունքի խախտում է: Երբ հաղորդման ընթացքում երեխայի ներկայությամբ խոսվում է ընտանեկան վեճերի ու անհաշտությունների մասին, վնասվում է երեխայի արժանապատվությունը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի երեխաների պաշտպանության գծով խորհրդատու Աննա Ալեքսանյանը: Նրա խոսքով, եթե Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, ունի նաև երեխաների իրավունքների պաշտպանության ներպետական օրենսդրություն, ապա պարտավորվում է նաև միջոցներ ձեռք առնել այդ իրավունքները պաշտպանելու համար:

Բարձր դիտողականություն. թե ինչու են երեխաները հայտնվում մեդիայի ուշադրության կենտրոնում Հարցին, թե ի՞նչ նպատակ ունի երեխային նման հաղորդումներին մասնակցի դարձնելը, մեր զրուցակիցների պատասխանը մեկն է՝ հաղորդումն ավելի հուզական դարձնելն ու բարձր դիտողականություն ապահովելն է: Աննա Ալեքսանյանի խոսքով՝ դա լավ գովազդ է տվյալ հաղորդման համար. եթե պատմության մեջ կա երեխա, մարդիկ ավելի են ազդվում ու հետաքրքրվում մանրամասներով: Երեխաների իրավունքների պաշտպանության գծով մասնագետ Էդուարդ Իսրայելյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ նման մի քանի հաղորդումների հեղինակների, կազմակերպիչների հետ խոսել են, որոշ դեպքերում դրական արդյունք եղել է: Մասնավորապես, ոստիկանության «02» հաղորդման վերաբերյալ նա նշում է. «Երբ անչափահաս իրավախախտ էր լինում, առանց դատական գործընթաց անցնելու, ցույց էին տալիս երեխայի դեմքը: Քննարկումների ու հանդիպումների արդյունքում հիմա դա դադարեցրել են»: Իսկ ահա որոշ դեպքերում բանակցություններն անարդյունք են և Է. Իսրաելյանի խոսքով, պետք է գործել իրավական դաշտում. «Այս իրավախախտումը նկատելի է հատկապես «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման շրջանակներում: Հաղորդման ժամանակ բոլորի ներկայությամբ երեխաներին գցում են ծանր հոգեբանական վիճակի մեջ: Բազմիցս իրենց հետ էլ խոսել ենք, բայց խնդրի լուծման համար անհրաժեշտ է այն իրավական դաշտ տեղափոխել. այլ կերպ նրանք դժվար թե փոխեն իրենց գործելաոճը»:

Ո՞վ է խախտում երեխայի իրավունքը Երեխան ծնողի խնամքին է, ապա նա էլ առաջին հերթին պարտավոր է պաշտպանել նրա իրավունքները: Սակայն, Աննա Ալեքսանյանը նշում է, որ երբեմն շատ ծնողներ անգամ չգիտեն, որ երեխային եթեր տանելն ու թույլ տալը, որ նա բաց դեմքով պատմի եղած խնդիրների, սոցիալական պայմանների մասին, նրա իրավունքների խախտում է: Փաստաբան Հասմիկ Օհնիկյանը նշում է, որ նման հարցերը մասամբ կարագավորվում են «Երեխայի իրավունքների մասին» օրենքն ու Ընտանեկան օրենսգիրքը, սակայն օրենսդրական բաց, այնուամենայնիվ, կա. «Օրինակ, Ընտանեկան օրենսգրքով թույլատրվում է դատական գործընթացներում լսելու և հաշվի առնելու 10 տարին լրացած անձի կարծիքը: Բայց ես այդ նորմի ձևակերպման պարագայում դատարանում երբեմն ունենում եմ խնդիր, որովհետև երեխայի հետ աշխատանքը անհատական է. երեխա կա, ում 10 տարին լրացել է, բայց դեռ նա հոգեբանորեն կայուն վիճակում չէ գտնվում ու նրան դատավարական գործընթացում ներառելը կամ հաղորդման ներքաշելը սխալ է»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց փաստաբանը: Մեր այն հարցին, թե արդյոք ծնողի պարտավորությունների մեջ մտնում է երեխային նման հաղորդումների չտանելը, Հասմիկ Օհնիկյանը պատասխանեց, որ Ընտանեկան օրենսգիրքը նախատեսում է ծնողի պարտավորությունը երեխայի իրավունքները պատշաճ ներայացնելու, նաև վերջինիս պաշտպանելու առումով: «Այս պարտավորությունն առաջին հերթին դրված է ծնողի վրա, եթե, ենթադրենք, երեխան հուզական է և կարող է նրա վրա իրենց խնդիրների վերաբերյալ հանրային քննարկումները բացասաբար ազդել, ապա ծնողն ինքը պետք է թույլ չտա, որ երեխան մասնակցի: Հակառակ դեպքում կարող ենք ասել, որ ծնողը թերացել է իր պարտականություները կատարելու մեջ»,- ասաց Հ. Օհնիկյանը:

Մենք զրուցել ենք նաև սոցիալապես անպահով ընտանիքների հետ աշխատող, նրանց պատմությունները ներկայացնող մի հեռուստալրագրողի հետ, ով, սակայն չցանկացավ ներկայանալ: Նա պատմում է, որ մինչ վերջերս ինքն անձամբ էր շրջում գյուղերում ու գյուղապետերից հետաքրքրվում սոցիալապես անապահով ընտանիքիների մասին: Մինչդեռ իրավիճակը կտրուկ փոխվել է, երբ մարդիկ սկսել են տեսնել, թե հաղորդման հեռարձակումից հետո ինչպիսի մեծ օգնություններ են տրվում. «Առանց չափազանցության, եղել է օր, որ ես 100-ից ավել անապահով ընտանիքներից զանգեր եմ ստացել: Ու երբ ասում էի, որ հնարավոր չէ միանգամից բոլորի պատմությունները բարձրացնել, ինձ չէին հասկանում: Սկսում էին անիծել, գտնում էին ինձ, մազերիցս էին քաշում. անգամ դեպք է եղել, որ հարվածել են, որ իրենց պատմությունը չենք ներկայացնում»: Հեռուստալրագրողը պատմում է նաև, որ ռեպորտաժների նկարահանումներին մասնակցում են նաև սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ, որոնց խնդիրների մասին իրենց ահազանգել են հարևանները կամ դպրոցականներն են խնդրել ընդառաջել իրենց դասընկերոջը:

մանրամասն՝ այստեղ

Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan