Հաղթանակած բանակի գեներալը հերոս տղերքի հետ ժամանակավորապես վերադարձավ Հայաստան.PHOTO
Այսօր` մայիսի 21-ին, Արմավիրի մարզի Մուսա լեռան հերոսամարտի համալիրում ասեղ գցելու տեղ չկար: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստան է վերադարձել ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառի (Քելբաջար) առաջանագծում ժամկետային զինծառայողներին և Արցախի պաշտպանության բանակի զինվորներին ու սպաներին կամավորական հիմունքներով միացած գեներալ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Սարոյանը` կամավորական ջոկատների հետ: Գեներալ պատգամավորը լրագրողների հետ զրույցում ասում էր. «Փառքով վերադարձել ենք, ու շնորհիվ սահմանները պահող առյուծ ու հերոս ժամկետային զինծառայողների, Արցախի պաշտպանության բանակի, երկրապահների ու կամավորականների և ողջ հայ ժողովրդի` հակառակորդը նահանջել և դադարեցրել է իր վայրագությունները: Առաջին հերթին խոնարհվում ենք զոհված առյուծ տղերքի հիշատակի առաջ և հպարտացել ու հպարտանում ենք մեր ժողովրդի միասնականությամբ, որը ցուցաբերեցին ապրիլյան դեպքերի ժամանակ»:
