Հաղթել ենք բոլորս. Արփինե Հովհաննիսյանը՝ իր եւ Հերմինե Նաղդալյանի հարաբերությունների մասին
Պատվիրակության բորոր անդամների կողմից հավասարապես կատարվել է ահռելի ծավալի աշխատանք, ես էլ՝ նրանցից մեկը, նրանց կողքին եւ նրանց հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ Հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության եւ Հայաստանի Հանրապետւթյան ձեռքբերումը ոգեւորիչ էր, հուզիչ եւ որ ամենակարեւորն է՝ համախմբող: «Ցավոք, այստեղ էլ եղան դառնություն պատճառող առանձնացնող մասեր: Բազմաթիվ անգամներ նշել եմ, հիմա էլ ասում եմ պատվիրակության բորոր անդամների կողմից հավասարապես կատարվել է ահռելի ծավալի աշխատանք, ես էլ՝ նրանցից մեկը, նրանց կողքին եւ նրանց հետ: Հաղթանակի պահին ամեն մեկս տարբեր ձեւերով ենք արտահայտել մեր հուզմունքը՝ արտասվելով, բարձրաձայն ուրախանալով եւ այլն, սակայն հուզմունքի արտահայտման ձեւը կատարած ավել կամ պակաս աշխատանքի հետ բացարձակապես կապ չունի: Այսպիսի հաղթանակները միայնակ չեն տրվում»,-ասաց պատգամավորը:
մանրամասները` news.am-ում:
