Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Բուն Բարեկենդանը, որից սկսվում է Մեծ պահքը
Փետրվարի 11-ին Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Բուն Բարեկենդանի օրն է: Այսօր բոլոր եկեղեցիներում ժամը 11:00-ին մատուցվում է Սուրբ պատարագ արդեն փակ խորանով, որից հետո նախատեսվում է բարեկենդանյան գլխավոր միջոցառում
Փետրվարի 11-ին` ժամը 13:30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց կմեկնարկի Բուն Բարեկենդանի տոնին նվիրված տոնական քայլերթը, որի մասնակիցները դիմակներով, երգ ու պարով, ձիակառքի և հեքիաթի հերոսների ուղեկցությամբ Մեսրոպ Մաշտոցի պողոտայով կքայլեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ տեղի կունենա օրվա խորհրդին համապատասխան միջոցառումը՝ ազգային երգ ու պարով, թատերական ներկայացումներով, կոխի ցուցադրություններով, խաղերով և մրցույթներով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
