Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց
Մարտի 24-ին եւ լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (22 արկ) եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւշարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
