Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի իրադարձությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
