Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2000 կրակոց. հակառակորդը նահանջում է
Հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջերկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշենք, որ նախորդ օրվա համեմատությամբ կրակի ինտենսիվությունը կրճատվել է. հուլիսի 24-ին հրադադարի ռեժինը խախտվել է 160 անգամ (2500 կրակոց):
