Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1400 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, անհրաժեշտության դեպքւմ դիմելով պատասխան քայլերի, շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
