Հայ դիրքապահների ուղղությամբ կրակել են նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից
Նոյեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը նկատվել էհրադադարի պահպանման ռեժիմի խախտումներինվազում:
Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,ինչպես նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահզորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակումվստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
