Հայ ժողովուրդը կորցնում է իր ուղեղների մի մասը
Ահարոն Ադիբեկյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանում մնացող 20-րդ դարի առաջին կեսի կրթական տեխնոլոգիաների խնդրին, ասաց. «Բոլոր կրթության նախարարներին ես առաջարկը տվել եմ, որ պետք են նոր տեխնոլոգիաներ, իրենք ձևացնում են, որ ինչ-որ բան են անում, բայց իրականում դա այդպես չէ: Մեզ մոտ առաջատար տեխնոլոգիաներ գոյություն չունեն»:
Ըստ նրա՝ նախ երեխաների թեստավորումը պետք է սկսել 5 տարեկանից՝ որոշելով նրա կարողությունները և ուսուցիչը հենց սկզբից պետք է իմանա յուրաքանչյուր աշակերտի կարողությունը և յուրաքանչյուրի հետ աշխատի այնպես, որ դրանք զարգացնի. «Հայ ժողովուրդը կորցնում է իր ուղեղների մի մասը, քանի որ չի ստուգում IQ-ն ու չի ուղղորդում, թե ով ինչ ուղղությամբ շարունակի, որ լավ մասնագետներ լինեն»։
