Հայ կինը բոլոր ժամանակներում վաստակել է հայ տղամարդու խորին հարգանքն ու սերը
Հայ կինը սեփական ընտանիքի, սեփական հայրենիքի նկատմամբ ցուցաբերած անձնազոհ վերաբերմունքի ու հոգատարության ադյունքում բոլոր ժամանակներում էլ վաստակել է հայ տղամարդու խորին հարգանքն ու սերը. և այսօր էլ յուրաքանչյուրս մեր ամնեօրյա աշխատանքում, ցանկացած դժվարության պահին, նույնիսկ պատերազմի ժամանակ մեր թիկունքում զգում ենք հայ կնոջ հոգատարությունը: Սիրելի կանայք և աղջիկներ , ես վստա՛հ եմ, որ դուք ավելի բարեկեցիկ և անվտանգ կյանքի եք արժանի և վստա՛հ եմ, որ քրտնաջան աշխատանքով ու նվիրումով մենք կառուցելու ենք մեր բոլորի երազանքների երկիրը...
Ցանկանում եմ հատուկ շնորհավորել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր հայորդիների մայրերին ու կանանց՝ վստահեցնելով նրանց, որ իրենց հերոս որդիների զոհաբերությունը երբեք չի անտեսվելու...
