Հայ լուսանկարչին ծեծի են ենթարկել
Երևանի Ավան Առինջ թաղամասի շենքերից մեկի մուտքում նոյեմբերի 20-ին ժամը՝ 19.30- ի սահմաններում անհայտ անձինք ծեծի են ենթարկել լուսանկարիչ Վիգեն Մնոյանին: Այս մասին Shabat.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց Վիգեն Մնոյանի եղբայրը: Ըստ նրա Մնոյանին կանչել են ֆոտոսեսիայի, բայց մուտք մտնելուն պես հարձակում են գործել նրա վրա:
Եղբոր խոսքով լուսանկարիչը ուղեղեի ցնցում է ստացել և հիմա բուժումը շարունակում է տանը: Լուսանկարիչը չգիտի թե ովքեր են եղել անձինք: Նրա խոսքով` Վիգենը ուղեղի ցնցում է ստացել, սակայն այժմ տանն է շարունակում բուժումը:
