Հայ նկարչուհին Ստամբուլում կայացած մրցույթում արժանացել է առաջին մրցանակի
Ստամբուլում հոկտեմբերի 1-ին կայացել է «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ 2014» միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը: Մրցույթին մասնակցել են 54 երկիր, այդ թվում նաև` Հայաստանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ» մրցույթ ւմ հեղինակավոր ժյուրիի կողմից առաջին մրցանակի է արժանացել հայաստանցի նկարչուհի Մերի Մունը (Մերի Ամիրխանյան): Երկրորդ և երրորդ մրցանակները ստացել են թուրք նկարիչները:
«Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ 2014» միջազգային մրցանակաբաշխության կազմակերպիչներն են «ԱՐՏ ՓԼԵՆԵԹ» ցուցասրահը և «RH» արվեստի ամսագիրը: