Հայ քննիչները հարցաքննել են Պերմյակովին
Հայ քննիչներն այսօր մեղադրանք են առաջադրել Վալերի Պերմյակովին՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության համար։
ՀՀ քննչական կոմիտեից Slaq.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ այս պահին քննչական խումբը գտնվում է Գյումրիում, որտեղ հարցաքննում են Պերմյակովին։
Ավելի վաղ Slaq.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա: Բժիշկները 7 օր պայքարում էին նրա կյանքի համար, որի ընթացքում նա երկու անգամ վիրահատության ենթարկվեց:
Շարունակությունը` սկզբնաղբյուրում:
