Հայ տղամարդիկ չեն թողնում, որ hայ աղջիկները ծառայեն բանակում. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը այսօր «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած երիտասարդների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով զորակոչի թեմային ասաց, որ հայ տղամարդիկ չեն թողնում, որ hայ աղջիկները ծառայեն բանակում:
Չնայած դրան՝ նա նշեց, որ կան աղջիկներ, որոնք ծառայում են՝ ոչ միան բժշկական, կապի համակարգերում, այլ նաև հատուկ ստորաբաժանումներում, և ներկայում հայկական զինուժում կան լավ պատրաստված դիպուկահարներ:
Նախարարը հայտնեց, որ արդեն երեք աղջիկ Ռազմական բարձրագույն հաստատություն են ավարտել, տասնմեկն այժմ սովորում, նրանց մեծ մասը Տավուշի մարզից են:
«Հայ տղամարդիկ մի քիչ էլ ճիշտ են մտածում»,- ասաց նա և նշեց, որ որքան արագ հաղթահարվեն առկա դեմոգրաֆիկ խնդիրները, այնքան երկիրը հզոր կլինի։
