Հայ զինվորի գերեվարման մասին տեղեկությունը ԼՂՀ ՊՆ-ն հերքել է
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ԼՂՀ ՊԲ-ն տարածել է պարզաբանում:
Պարզաբանման մեջ նաև ասվում է. «Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են»:
