Հայ զինվորի գերեվարվելու մասին լուրերն ապատեղեկատվությու՞ն են
Փաստինֆոն գրում է.
Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկությունների վերաբերյալ, թե այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին բախումներ են եղել, զոհեր կան և անգամ հայ զինվոր է գերեվարվել, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի շտապում որևէ տեղեկություն հայտնել՝ նշելով, որ եթե Արցախի ՊՆ որևէ տեղեկություն չի տարածում ուրեմն այդպիսի բան չկա:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանն ամեն բան կարող է տարածել, սակայն չի կարելի շահարկել և դա մեզ համար հիմք չի, պետք է սպասել:
