Հայ-ադրբեջանական շփման գծում նոր սրացումներ են հնարավոր.Կորյուն Նահապետյան
ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում ավարտվեց հայ-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածության վերաբերյալ դռնփակ նիստը: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը լրագրողների հետ զրույցում փոխանցեց, որ քննարկման ընթացքում եկել են այն եզրահանգմանը, որ պետք է միասնականացնել գործադիր և օրենսդիր մարմինների աշխատանքները:
«Խորհրդարանականները այս կռվում նույնպես ունեն իրենց մասնաբաժինը, և մենք պետք է համախմբենք մեր ուժերը տարբեր ճակատներում կռվելու համար: Առաջիկայում հնարավոր են նոր զարգացումներ և խորհրդարանական տարբեր ձևաչափերով` թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս միջազգային խորհրդարանական տարբեր կազմակերպություններում մենք ունենք լրջագուն անելիքներ:Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի դինամիկան հուշում է, որ սպասում են առավել մեծ սրացումներ, քանի որ Ադրբեջանը մինչև 120 միլիմետրանոց զենքեր է օգտագործում»,- ասաց նա:
