Հայ-վրացական սահմանին կոկայինի խոշոր խմբաքանակ է բռնագրավվել
Վրացի մաքսավորները վրաց-հայկական սահմանի «Նինոցմինդա» մաքսային անցակետում կոկայինի խոշոր խմբաքանակ են բռնագրավել:
«Նովոստի-Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 26-ի երեկոյան «Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:
«Մեր մաքսավորները «Նինոցմինդա» մաքսային անցակետում հայտնաբերել են 6 կիլոգրամ կոկային տեսակի թմրանյութ, որը փորձում էին երկիր մտցնել Բուլղարիայի քաղաքացիներ: Գործը հանձնված է ներքին գործերի նախարարությանը»,- հայտարարել է Խադուրին:
Ըստ աղբյուրի՝ սա վերջին շրջանում վրացի սահմանապահների և մաքսավորների կողմից երկրի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակի մուտքը կանխելու երկրորդ դեպքն է:
