Հայ-վրացական սահմանին մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները հայ-վրացական սահմանին «Նինոցմինդա» անցակետում խոշոր չափերի կոկաին են առգրավել,-հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նսդար Խադուրին,-գրում է newsgeorgia.ru-ն:
«Մեր մաքսային ծառայության աշխատակիցները «Նինոցմինդա» անցակետում հայտնաբեր են ավելի քան 6 կիլոգրամ կոկաին տեսակի թմրանյութ: Թմրանյութը փորձել են Վրաստան ներմուծել Բուլղարիայի քաղաքացիները: Գործը գտնվում է ներքին գործերի նախարարության պատասխանատվության տակ»,-հայտարարել է Խադուրին:
