Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որն արձագանքեց «Սու 24»-ի հետ միջադեպին.Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ռուսական «Սու 24»-ի վրա Թուրքիայի հարձակումն «գրեթե դավաճանություն» է որակել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեզ համար այդ արարքն իրոք գրեթե դավաճանություն էր, ես այդպես կասեի: Քանի որ մենք բոլորովին չէինք ակնկալում նման գործողություններ նրանցից, ովքեր ամբողջ աշխարհին հայտարարում են, որ մասնակցում են ԻՊ-ի ու Սիրիայի տարածքում գործող մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ հակաահաբեկչական գործողությանը»,- ասել է նա Հայաստանի իր գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ:
