Հայաստանն առավել ռազմականացված երկրների ցանկում երրորդն է
Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնը (BICC) դեկտեմբերի 9-ին ներկայացրել է Ռազմականացվածության գլոբալ ինդեքս- 2014 (GMI) զեկույցը:
Վերջին տարիների ընթացքում Հայաստանը բավականին բարձրացել է այս ցուցանիշով, նախորդ տարի չորրորդ հորիզոնականում էր, այժմ արդեն երրորդն է: Այս տարի Ադրբեջանը զեկույցում հայտնվել է տասներորդ հորիզոնականում: Մինչդեռ, անցյալ տարի Ադրբեջանը ութերորդ հորիզոնականում էր:
Զեկույցում այս տարվա կտրվածով առավել ռազմականացված (միլիտարիզացված) երկրների տասնյակում են.
Իսրայել
Սինգապուր
Հայաստան
Սիրիա
Ռուսաստան
Կիպրոս
Հվ. Կորեա
Հորդանան
Հունաստան
Ադրբեջան
Զեկույցում ներկայացված են 152 երկրների տվյալներ, իսկ հաշվարկը կատարվում է ըստ 2013 թվականի տվյալների: Դրանում հաշվի են առնվում ռազմական ապարատի կշիռն ու կարևորությունը հասարակության մեջ: Մասնավորապես դիտարկվում է ռազմական և առողջապահական ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հաշվով, ինչպես նաև ծանր ռազմական տեխնիկայի թվաքանակի և երկրի բնակչության հարաբերակցությունը:
