Հայաստանն այսօրվանից ԵՏՄ-ի լիիրավ անդամ է
Հայաստանն այսօրվանից միանում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միությանն անդամակցելու մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2014-ի հոկտեմբերի 10-ին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հայաստանը հունվարի 2-ից դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ, սակայն ԵՏՄ-ի գործադիր մարմիններում կներկայանա փոքր կազմով` մինչ նրանց լիազորությունների ավարտը:
Մինչ 2015-ի ավարտը, քանի դեռ չի ավարտվի նրանց լիազորությունների ժամկետը, Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայում կներկայանա 3 անդամով, որոնք կունենան մեկ ձայն:
ԵՏՄ-ի տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բաշխման գործընթացում Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1.13%: Միաժամանակ Բելառուսի բաժինը կկրճատվի` 4.7%-ից մինչև 4.65%, Ղազախստանինը` 7,3%-ից մինչև 7,25%, Ռուսաստանինը` 88%-ից մինչև 86,97%:
