Հայաստան են ժամանել ԱՄՆ գեներալներ․ հետևում են հայ-ամերիկյան զորավարժությունների ընթացքին
«Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունների շրջանակում Հայաստան են ժամանել 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնը և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը, տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից։
ԱՄՆ գեներալները Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ հետևել են զորավարժությունների ընթացքին:
Հիշեցնենք՝ Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում՝ ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունը՝ 85 ամերիկացի և 175 հայ զինվորականով։
