Հայաստան են ժամանել դաշնակահարներ Սոֆյա եւ Հայկ Մելիքյանները
Հայաստան են ժամանել դաշնակահարներ Սոֆյա եւ Հայկ Մելիքյանները, որոնց համատեղ համերգը տեղի կունենա 2013 թ. նոյեմբերի 6-ին` Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում՝ ժամը 20:00-ին: Ծրագրում հնչելու են ստեղծագործություններ դասական երաժշտության նվագացանկից` Յ.Ս. Բախի «Չորս խորալային պրելյուդները», Կ.Դեբյուսիի չորս պրելյուդները եւ «Փոքր սյուիտը», Ս.Ռախմանինովի հանրաճանաչ «Վեց պիեսները»: