1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստանն «Իսկանդեր Մ»-ի փող չունի, ռուսները չեն էլ վաճառի. Կոմանդոս

Lragir.am-ը գրում է .
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանձնարարականը՝ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակ բացելու ուղղությամբ եւ Իլհամ Ալիեւի հայտարարությունները համարում է ներքին լսարանի համար արվող պրոպագանդիստական մեսիջներ եւ ուժի ցուցադրության փորձեր:

 

«Ուզում են ցույց տալ, որ ուժեղ են, որ սահմանամերձ բնակավայրերում ուժեր կան կենտրոնացված, որը կարող է հարձակվել մեզ վրա, որպեսզի մենք անհանգստանանք: Որոշել են մեզ լարվածության տակ պահել: Եթե ինձ հարցնում եք, թե կլինի՞ էսկալացիա, կլինեն ռազմական գործողություններ, ապա ես կասեմ՝ ոչ: Նախ որ նրանք պատրաստ չեն պատերազմի: Բացի այդ, ռազմական գործողությունը ոչ մի երկիր միայնակ չի սկսում: Եթե ադրբեջանցիները վստահ լինեին, որ հաղթանակ կտանեն, թուրքերը նրանց վաղուց կասեին՝ առաջ: Ադրբեջանցիներն ամեն տարի կազմակերպում են զորավարժությունների երեք տարբերակ, եւ բոլոր այդ զորավարժությունները ցույց են տալիս, որ նրանք, այսպես ասենք՝ դեռեւս պատրաստ չեն մարտական գործողությունների: Բացի այդ, նրանց ոչ մեկը չի թողնի ռազմական բախման, չեն թողնի ամերիկացիները, չի թողնի Թուրքիան: Թեեւ Ալիեւն ավանտյուրիստ է, կարող է գնալ ավանտյուրաների, բայց ես վտանգ չեմ տեսնում»,-Lragir.am-ի հետ զրույցում նշեց Արկադի Տեր Թադեւոսյանը:

 

Նախորդ տարի օգոստոսին եւս Ադրբեջանը սանձազերծեց կարճատեւ պատերազմ, որը մեր զինված ուժերը կարողացան պատվով հաղթահարել: Տեր-Թադեւոսյանը նշում է, որ եթե դարձյալ Ադրբեջանը  փորձեր անի իրավիճակն ապակայունացնելու, ի տարբերություն նախորդ տարվա, մեր զինծառայողները հակահարված կհասցնեն:

 

Հիշեցնենք, 2015թ. հունվարին պաշտպանական համակարգի հրամանատարական ու կառավարման բոլոր մակարդակներում նոր հայեցակարգ ներդնելու որոշում կայացվեց, համաձայն որի հայկական կողմը պետք է որոշ դեպքերում նախահարձակ լինի՝ չսպասելով հակառակորդի գործողություններին։ Սա, ըստ Արկադի Տեր-Թադեւոսյանի, կզգոնացնի հակառակորդին. «Այն ժամանակ ադրբեջանցիները շատ հանգիստ էին, գիտեին, որ հայկական զինուժը նախահարձակ չի լինի, չի պատասխանի, բայց երբ խփեցին ուղղաթիռը, փոխվեց մեր ներքին ռազմական քաղաքականությունը: Հիմա կա հակահարված հասցնելու, նախահարձակ լինելու հրաման, որից հետո նրանք սկսեցին ամրացնել իրենց սահմանները: Պատերազմը կեղտոտ, հակամարդկային երեւույթ է: Պատերազմի դեպքում, իհարկե, մեր երիտասարդները կզոհվեն, բայց դրա հետ մեկտեղ, մենք կհաղթահարենք այդ բոլոր դժվարությունները, որովհետեւ այդ պատերազմը մենք կհաղթենք: Դա կլինի կորուստների եւ դժվարության գնով, բայց Ադրբեջան որպես այդպիսին այլեւս չի լինի»,- եզրափակեց Արկադի Տեր-Թադեւոսյանը:

 

Հայաստանը ինչպես հայտնի է, Ռուսաստանից 200 միլիոն դոլարի վարկ է վերցնելու՝ ռուսական արտադրության նորագույն սպառազինություններ գնելու նպատակով: Հատկապես խոսք է գնում «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգեր ձեռք բերելու մասին: Արկադի Տեր Թադեւոսյանը սակայն թերահավատորեն է վերաբերվում այս գործարքի մասին խոսակցություններին:

 

«Իսկանդեր-Մ»-ը շատ թանկ զինատեսակ է, գումարը չի բավականացնի «Իսկանդեր» ձեռք բերելու համար: 200 մլն-ը քիչ է այդ զենքն ունենալու համար: Ես կասկածում եմ, որ մենք կունենանք «Իսկանդեր Մ»: Այն մի ամբողջ համակարգ է՝ մի քանի կոմպլեքսներից բաղկացած: Այդ գումարը միանշանակ քիչ է: Բացի Ռուսաստանից ոչ մի երկիր չունի «Իսկանդեր-Մ»: Նրանք դա չեն վաճառի»:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan