1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստան տեղափոխվելն իմ երազանքն է…

ԱՆՎԱՆԻՆԵՐԸ  խորագրի  ներքո  forums.am-ը  այս  անգամ ներկայացնում  է հեռացատկի  Եվրոպայի,  ԽՍՀՄ ու հանրապետության բազմակի չեմպիոն Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ  Ռոբերտ Էմմիյանին: Հեռացատկի Եվրոպայի, ԽՍՀՄ ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, գյումրեցի Ռոբերտ Էմմիյանը, որը բնակվում է Ֆրանսիայում, արդեն երկու ամիս է` գտնվում է հայրենիքում։ Ռոբերտ Էմմիյանի լավագույն արդյունքը` 8,86 մետր, 1987 թվականից մնում է Եվրոպայի չգերազանցված ռեկորդ եւ չորրորդ արդյունքը պատմության մեջ: Հիշեցնենք, որ այդ ռեկորդային ցատկը նա կատարել  Ծաղկաձորում`1987-ի մայիսին:
-Այդ օրը լավ եմ հիշում, որովհետեւ հիանալի օր էր, եւ երբ որոշվելու էր, թե ով է գնալու աշխարհի առաջնությանը: Մասնակցում էին ԽՍՀՄ բոլոր ուժեղ մարզիկները: Այնպիսի տրամադրություն էր, այնպիսի մթնոլորտ, որն էլ ինձ բարձր արդյունքների էր մղում: Այնտեղ էին հարազատներս, միակ եւ անփոխարինելի մարզիչս` Մկրտիչ Կարապետյանը,  աթլետիկայի դպրոցի աշակերտները, ղեկավարները, ուսուցիչները… Այդ ամենն ինձ չափից ավելի մեծ ուժ, եռանդ, հոգեկան բավականություն տվեցին, եւ բոլոր փորձնական ցատկերը եղել են 850-ից, 860-ից ավելի: Եվ հենց այդ ժամանակ մարզիչս ասաց.<Ռոբերտ, այնպիսի ցատկեր կարող ես անել, որ ամբողջ աշխարհը զարմանա>:  Հենց այդպես էլ եղավ: Ես նույնիսկ վախենում էի, որ կարող եմ ցատկափոսից  դուրս ցատկել: Եվ ուրախ եմ, որ մինչեւ հիմա  ռեկորդը մեզ է պատկանում. դա հայ ժողովրդի, իմ արած աշխատանքի արդյունքն է: Երախտապարտ եմ իմ ծնողներիս, մարզչիս, իմ դպրոցի եւ մարզադպրոցի ղեկավարներին,  որ  ճիշտ ճանապարհի վրա են դրել ինձ: Եվ ես դժվարին պայմաններում` Գյումրիում, հանրապետության տարբեր քաղաքներում, ԽՍՀՄ տարբեր երկրներում  ուսումնամարզական  հավաքների ժամանակ փորձել եմ ապացուցել, որ աշխատասիրության շնորհիվ կարելի է մեծ հաջողությունների հասնել: Առավոտից մինչեւ իրիկուն, օրական երեք անգամվա 6-7 ժամ տեւող մարզումներն իրենց արդյունքը տվեցին: Եվ դա իմ` բնության կողմից տված ոչ բարձր հասակի,  ոչ  չափից  ավելի արագության պայմաններում: ՀՀ  ՆԱԽԱԳԱՀ  ՍԵՐԺ  ՍԱՐԳՍՅԱՆԸ  ԲԱՆԱՎՈՐ ՏՎԵԼ Է  ԻՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ 18104-Իսկ դրսում լինելը խանգարո՞ւմ, թե նպաստում է Հայաստանում աթլետիկայի զարգացմանը: -Դրսի  հետ  ունեցած  լծակները  կարող են միայն նպաստել Հայաստանում աթլետիկայի զարգացմանը, որին խոչընդոտում է աթլետիկական ռետինե ծածկույթների բացակայությունը։ Մենք ունենք հրաշալի ստադիոններ, բայց աթլետիկայի համար դրանք պիտանի չեն. վազքուղիներն ասֆալտապատ են։ Իսկ երբ խոտածածկույթը  շրջանցող ասֆալտը փոխարինվի  ռետինե ծածկույթով` գծագրված վազքուղիներով, ցատկերի համար նախատեսված ուղիներով, շատ ավելի գեղեցիկ կլինի մեր մարզադաշտը ու կնպաստի Հայաստանում աթլետիկայի զարգացմանը: Դա մեզ հնարավորություն կտա արդեն միջոցառումներ, մրցաշարեր կազմակերպել Հայաստանում, միջազգային մրցաշարեր անցկացնել:  Հայաստանում նման ռետինե ծածկույթ պատրաստելու համար միջազգային ֆեդերացիայի հետ համաձայնություն կա: Ինձ եւ միջազգային ֆեդերացիայի անդամներին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում ներկայացրել եմ ծրագիրը, եւ նա բանավոր տվել է իր համաձայնությունը։ Մեկ մարզադաշտում վաղքուղի պատրաստելը համարժեք է 800 հազարից մինչեւ 1 մլն դոլարի, սակայն միջազգային ֆեդերացիան համաձայնել է Հայաստանի համար այդ վազքուղին պատրաստել ընդամենը 350 հազար դոլարով, որից  160  հազարը վճարում են իրենք:  Այսինքն` Հայաստանին այդ վազքուղին կարժենա 190 հազար դոլար: Իսկ անցյալ տարի մեր ֆեդերացիան մտել է Բալկանյան ասոցիացիայի  կազմի մեջ, եւ մենք, չպատկանելով բալկանյան պետությունների շարքին, տեղ գտանք նրանց  ընտանիքում: Բացի այդ, ֆրանսիացիների հետ պայմանագիր ունենք, որի համաձայն, արդեն գրեթե չորս տարի մեր հայ մարզիկները գալիս են Ֆրանսիա, մարզվում ամենակարեւոր խոշոր մրցումներից առաջ: Իմ հաջողություններից  հետո այս տարի ունեցանք եռացատկի պատանիների Եվրոպայի չեմպիոն` Լեւոն Աղասյանը, ով այդ տիտղոսը նվաճեց Իտալիայում: Ունենք շնորհալի երիտասարդներ` Արսեն Սարգսյանը, Վարդան Փահլեւանյանը` հեռացատկից, նիզականետորդ Մելիք Ջանոյանը, վազորդուհի Ամալյա Շառոյանը… Եթե առաջ մեկ հոգի էինք ուղարկոմ խոշոր մրցումների, հիմա` մի քանի հոգու: Վանաձորցի Գոռ Ներկարարյանը ցատկում էր 7մ 30սմ, պայմանագրով ուղարկեցինք Բրազիլիայի միջազգային կենտրոն, որտեղ մինչեւ 2016 թվականը կարող է մնալ, մարզվել… Վերջերս արդեն ցատկեց 7մ 97սմ: -Այս տարի արդեն 12-րդ անգամ անցկացվեց հեռացատկի Ռոբերտ Էմմիյանի գավաթի միջազգային մրցաշարը, որը եւս, բնական է, օգնում է Հայաստանում հեռացատկի զարգացմանը: -Իհարկե, ճիշտ եք նկատել… -Իսկ այժմ մի փոքր խոսենք Ձեր ընտանիքի մասին: Այն մե՞ծ է:   -Ունեմ երկու դուստր` Զվարթիկը եւ Լուսինեն: Մեծս զբաղվում է հայկական պարերով, փոքրը` աթլետիկայով… Դպրոցում էլ լավ է սովորում: Հայաստանում են մայրս, քույրս, եղբայրս, հարազատներս, ընկերներս, բարեկամներս եւ, ամենակարեւորը,  հայրենիքի ջերմությունը, լավ օրերը` կապված իմ հող ու ջրի հետ: Ամեն ինչ արել եւ անելու եմ, որպեսզի մեր երիտասարդներին փոխանցեմ իմ փորձը, գիտելիքները: Ես ուզում եմ, որպեսզի Հայաստանում բոլոր մարզաձեւերի զարգացման համար լավ միջավայր լինի, որպեսզի կարողանանք ամեն տեսակի նեղությունները, պրոբլեմները, դժվարությունները հաղթահարել: -Հայաստան տեղափոխվելու մտադրություն չունե՞ք: -Մեծ սիրով, մանավանդ որ երեխաներն էլ արդեն մեծ են, ուզում են Հայաստան ավելի հաճախ գան: Եվ Հայաստան տեղափոխվելն իմ երազանքն է:

Հարցազրույցը` Ռուսլան ԹԱԹՈՅԱՆԻ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan