Հայաստանցի կինը Վանում տուն է գնել
Իմ երազանքը իրականացել է, քանի որ ես Վանում տուն եմ գնել։ Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում պատմել է Գայանե Գեւորգյանը։
Գայանե Գեւորգյանը նշել է, որ Վան է տեղափոխվել 2015-ի հուլիսից եւ վերջին ժամանակներում իր հանդեպ ուշադրությունը մեծացել է։ Նա պատմել է, որ ծնվել, մեծացել եւ աշխատել է Հայաստանում, սակայն հետագայում տեղափոխվել է որոշ ժամանակով Ուկրաինա եւ նորից Հայաստան։ Գայանեն շեշտել է, թե 8 տարի աշխատել է Թուրքիայում։
«Միշտ երազում էի Վանում տուն ունենալ եւ Ստամբուլում ծանոթացա վանեցի մի ընտանիքի հետ ու առաջին անգամ նրանց հետ գնացի Վան։ Իմ տատը Վանի Ոստանից, իսկ պապը՝ Էրզրումից է եղել, սակայն ես Վանը ավելի հավանեցի։ Վանում արդեն տուն ունեմ, եւ իմ բարեկամներին ու ընկերներին կհրավիրեմ ու ցույց կտամ Վանը։ Սա մեր հայրենիքն է»,-ասել է Գայանեն։
Նա նաեւ շեշտել է, թե ինքը երկքաղաքացի է, սակայն Կադաստրում իրեն ասել են, թե եթե միայն Հայաստանի քաղաքացի էլ լիներ, կրկին խնդիր չէր լինի բնակարան գնելու մեջ։
