Հայաստանի երկու քաղաքացիներ գնդակահարվել են Մերձմոսկվայում
Հայաստանի երկու քաղաքացիների գնդակահարել են Մոսկվայի երկրամասի Շելկովոյի շրջանի Օբրազցովո բնակավայրում։ Իրավապահ մարմիններից «МК»-ին հայտնել են, որ «Օխոտնիչիյ դվորիկ» սրճարանի մոտ «Лексус GX» մակնիշի մեքենայում կրծքի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերել են 34-ամյա Սերգեյ Մկրտչյանի դին։ Վերջինս «Մեդկոմ» ՍՊԸ-ի տնօրենն էր։ Ոտքի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա Բաղդասարյանը։ Դեպքի վայրում հայտնաբերել են TT մակնիշի ատրճանակ։ «Մեդկոմ» ընկերությունը զբաղվում էր բժշկական գործունեությամբ, այդ թվում՝ վարորդական վկայական ստանալու համար տեղեկանքների տրամադրմամբ։ Մկրտչյանը մեքենայով գտնվել է ավտոլվացման կետում, երբ մեքենայից մոտեցել է մոտ 180 սմ հասակով տղամարդ եւ կրակ է բացել։ 5 կրակոց արձակելով՝ նա թաքնվել է դեպքի վայրից։ Նրա դեմքը փակված է եղել շարֆով կամ դիմակով։ Չորս գնդակ դիպել են Մկրտչյանին, եւս մեկը՝ նրա ընկերոջը։
