Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ շտապել պետք չէ. Մամեդյարով
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ շտապել պետք չէ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնածարար Էլմար Մամեդյարովը Կոստա-Ռիկայի ԱԳ ղեկավար Մանուել Գոնսալեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Նա նշել է, որ համանախագահներ Երևան կժամանեն հոկտեմբերի 26-ին: Հոկտեմբերի 28-ին նրանք կժամանեն Ադրբեջան: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրի և ժամանակի վերաբերյալ շտապել պետք չէ: Կա երկու ճանապարհ՝ կամ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կամ համանախագահները կժամանեն նոր առաջարկով: Ամեն դեպքում մենք սպասում ենք համանախագահների այցը տարածաշրջան:
