1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստանի իշխանություններին պետք է ստիպենք անելու փոփոխությունները․Սերժ Թանկյան

civilnet.am-ը գրում է. Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Reddit քննարկումների սոցիալական հարթակում պատասխանել է օգտատերերի հարցերին՝ կապված Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին միտված իր նախաձեռնության հետ։ Սեպտեմբերի 22-ին Սփյուռքի և Հայաստանի մի շարք գործիչներ, այդ թվում Սերժ Թանկյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, դերասան Հրանտ Թոխատյանը և այլք change.org կայքում նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» անունը կրող արշավ, որի նպատակն է նպաստել Հայաստանում ազատ և արդար ընտրությունների կայացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը։

Reddit-ի օգտատերի հարցին, թե որքանով է իր կապը ուժեղ Հայաստանի հետ, Թանկյանը պատասխանել է, որ իր կինը Հայաստանից է, և իրենք փորձում են ամեն տարի այցելել, թեև հիմնականում երկու տարին մեկ են գալիս Հայաստան․ «Մենք այնտեղ չենք բնակվում, ծրագրում ենք մի օր բնակվել։ Ամեն անգամ գնալիս 2-4 շաբաթ մնում ենք»։

Մեկ այլ օգտատեր, որը ներկայանում է Հայաստանում բնակվող ամերիկահայ, հարցնում է, թե ինչպես է Սերժ Թանկյանը պատկերացնում իր բարձրացրած խնդիրների լուծումը։  

«Մենք աշխատում ենք քաղաքացիական այլ կազմակերպությունների ու խմբերի հետ այդ նպատակին հասնելու համար։ Ամենայն հավանականությամբ դա կդրսևորվի ընտրություններում դիտորդություն անող կազմակերպությունների համար միջոցի դեր ստանձնելում և այլ ծրագրերում։ Երբ մեր հաջորդ քայլը որոշենք, change.org-ում նոր նախաձեռնություն կունենանք»,- ասում է Թանկյանը։

«Սասնա ծռեր» խմբի գործողության մասին Թանկյանին հարցնում են, թե արդյոք նա կարծում է, որ դա իշխանությունների վրա հավելյալ ճնշում էր, որ նրանք այլ տարբերակ չունեն, քան պայքարել կոռուպցիայի դեմ․

«Կարծում եմ՝ «Սասնա ծռերի» իրադարձություններն ի դերև հանեցին մարդկանց դժգոհությունը, և իշխանությունները հասկացան, որ զայրույթի մակարդակը կարող է բարձրանալ, և որոշ փոփոխություններ են անում։ Սակայն կարծում եմ՝ նրանք խորապես վստահ են, որ իրավիճակը վերահսկում են, և չեն շտապի իրական փոփոխությունների, քանի դեռ մենք բոլորս շարունակական ճնշում չգործադրենք»։

«Մենք բոլորս պետք է անենք՝ ինչ կարող ենք, որպեսզի Հայաստանի իշխանություններին ստիպենք անելու ճիշտ բաները և փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի քաղաքացիների համար հավասարություն ապահովելու գործում։ Ես իսկապես կարծում եմ, որ ժողովրդի կամքը վերջիվերջո հաղթելու է, որովհետև անհնար է երկար իշխել՝ չունենալով ժողովրդի կամքը»։

Ի՞նչ պետք է անմիջապես փոխվի/բարեփոխվի Հայաստանում, որպեսզի բնակչությունն ավելի լավ կյանք ունենա։ Այս հարցին Թանկյանը պատասխանում է` առաջնային է, որ ներկայիս իշխանությունը անմիջապես բարեփոխի ընտրական գործընթացները։ «Նրանք համաձայնել են հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, սակայն շատ ավելին է պետք անել, օրինակ՝ տեղադրել տեսախցիկներ և դյուրացնել տեղում դիտարկումը։ Նաև պետք է մարդկանց իսկապես ապացուցեն, որ արդարությանը լուրջ են վերաբերվում՝ դատարաններում ապահովելով իրական արդարադատություն և ստեղծելու տնտեսական պայմաններ մարդաթափման ներկայիս ընթացքը շրջելու համար»։

Սերժ Թանկյանը նշել է, որ change.org-ում հաջորդ արշավը և ավելի կոնկրետ գործողությունների իրենց հայտարարությունը կվերաբերի ընտրություններին և քաղաքացիական գործընթացներին ներկա լինելուն։ «Դա նշանակում է լինել այնտեղ՝ ընտրատեղամասերում, քաղաքացիական միջոցառումներին և փողոցներում, որ եթե և երբ հարկավոր լինի, գործենք հանուն խաղաղ, կառուցողական փոփոխության»։

Հարցին, թե արդյոք ինքը երբևե խորհե՞լ է Հայաստանում կամ այլուր քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին՝ ներսից բարեփոխումներին նպաստելու համար, Թանկյանը պատասխանում է, որ ինքն իր ոչ կուսակցական/ակտիվիստական գործով ավելի մեծ ազդեցություն և շրջանակ ունի։

Օգտատերերից մեկն ասում է, որ ոչինչ չգիտի Հայաստանի մասին, բայց պատրաստ է միանալ Թանկյանի ցանկացած նախաձեռնության և հարցնում է, որտեղից տեղեկանալ Հայաստանի ներկայիս քաղաքական վիճակի մասին։

«Ես կսկսեի կարդալ առցանց նորություններ Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին։ Գուգլի սովորական որոնումը կարող է լավ մեկնարկ լինել։ Հայաստանում գտնվող լավ լրատվական ռեսուրս են Hetq.am-ը և CivilNet.am-ը։ Հուսով եմ՝ դա կօգնի»։

Հարցին՝ ինչպես կարող է Սփյուռքը նպաստել Հայաստանում իրավիճակի բարելավմանը, Սերժ Թանկյանը պատասխանում է․

 «Սփյուռքը Հայաստանի համար մշտապես եղել է տնտեսական խթանի և ներդրումների անհավանական աղբյուր, բայց ոչ երբեք երկրի ներսում քաղաքական ազդեցության աղբյուր։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ աշխարհասփյուռ հայերը ավելի անմիջականորեն կապվեն իրենց հայրենիքի հետ և Հայաստանի ժողովրդի համար ձգտեն դառնալ արժեքավոր քաղաքական ակտիվ։ Մենք բոլորս եղբայրներ ու քույրեր ենք աշխարհում, և հայերի մեծ մասն ապրում է Սփյուռքում»։

Թանկյանին հարցնում են նաև, թե արդյոք Հայաստանի կառավարությունում նոր փոփոխությունները կարող են ինչ-որ բան փոխել, թե դա ևս մեկ խաբկանք է․

«Ժամանակը ցույց կտա, թե արդյոք կառավարության նոր անդամները փոփոխություններ կբերեն։ Խնդիրն այն է, որ առնվազն փոփոխություն է արվում մեղմելու ճնշումը։ Դա նշանակում է, որ ճնշումն ուժեղ է, և իշխանությունները քաջատեղյակ են այդ մասին»։

Թանկյանը խոսում է նաև Հայաստանի տարածաշրջանային խնդիրների մասին, նշում Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը, Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման և Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը։ Ղարաբաղի ճանաչման հարցի հետ կապված նշում է, որ Հայաստանը կճանաչի, եթե կարգավորման գործընթացը տապալվի, բայց չի ճանաչում, որպեսզի խաղաղ ելք գտնվի խնդրին։

Հայաստանում Ռուսաստանի դերի մասին Թանկյանն ասում է, որ դա շատ բարդ հարց է, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի բազմաթիվ քաղաքական, տնտեսական և սոցիալական կապեր։ «Ինչպես ես ասել էի Հայաստանում՝ բեմի վրա՝ 2015-ի ապրիլի 23-ին, Հայաստանն ու Ռուսաստանն իրար պետք է վերաբերվեն որպես հարևաններ, ոչ թե որպես հաճախորդ և գերտերություն։ Ռուսաստանի հետ բաց հարաբերությունները պահպանելով՝ Հայաստանի համար սխալ չէ բացել հարաբերությունները Եվրոպայի և Արևմուտքի հետ»։

Թանկյանը խոսում է այլևայլ թեմաների մասին։ Նշում է, օրինակ, որ կողմնակից է ոստիկանների գրպանների վրա պարտադիր տեսախցիկներին։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Ստորև՝ Սերժ Թանկյանի խոսքը 2015թ․ ապրիլի 23-ին Երևանում տեղի ունեցած System of a Down խմբի համերգից հետո․

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan