1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստանի միակ հնարավորությունը

Ամերիկա-ռուսական հարաբերությունների ապագան ու Կովկասը

 

Հայաստանը կշարունակի՞ գոյատեւել, թե շուտով պետության փոխարեն կլինի միայն էթնիկ օջախ՝ կախված է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններից: Եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները, եւ դիմակայությունը սկզբունքորեն թուլանա, Հայաստանն ապագա չունի: Էթնիկ օջախը միշտ ժամանակավոր երեւույթ է:

 

Օբամայի քաղաքականությունը կասկածի տակ է դրել Արեւելյան Եվրոպայի ու Եվրասիայի որոշ երկրների ինքնիշխանությունը, նախեւառաջ պետականություն ունենալու հայ ժողովրդի իրավունքը:

 

Այնպիսի պատկերավոր արտահայտությունը, ինչպես «վերաբեռնումը», ոչ մի բան չի ավելացրել Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի ինչ որ նոր քաղաքականության ընկալման մեջ: Իրականում, Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի նոր քաղաքականություն չկա, չկան նույնիսկ առանձին պատկերացումներ, թե ինչպիսին կլինի նոր հարաբերությունների ձեւաչափը, ինչպիսին կլինեն գաղափարախոսությունը եւ կոնկրետ խնդիրները միջազգային քաղաքականության առանձին ուղղություններով:

 

Օբամայի վարչակազմը ձգտում է լուծել ռազմավարական սպառազինության խնդիրները, քանի որ միջուկային դիմակայության վրա է կառուցվում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունը, որից կախված է նախեւառաջ ԱՄՆ-ի անվտանգությունը: Դրան զուգահեռ, ամերիկյան վարչակազմը փորձել է իրականացնել այլ, մարտավարական կարեւոր խնդիրներ Ռուսաստանին գլոբալ անվտանգության խնդիրների լուծմանը ներգրավելու համար:

 

Այս քաղաքականությանն աջակցել են ԱՄՆ շատ քաղաքական խմբեր: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի հետ ոչ մի խնդիր դեռ լուծված չէ, քանի որ հանրապետական ընդդիմությունը կտրուկ քննադատությամբ է հանդես եկել:

 

Ռուսաստանը, չնայած ագրեսիվ հռետորաբանությանը եւ քարոզչությանը, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ համերաշխություն է ցուցադրում ոչ միայն Իրանի, այլեւ Չինաստանի խնդիրներով, որոնց հետ Մոսկվան երկար ժամանակ մեծ հույսեր էր կապում միջազգային նոր դիրքեր ձեռք բերելու համար:

 

Եվրոպացիները դա հանգիստ էին ընդունում, հույս ունենալով Ռուսաստանի հետ սերտ համագործակցության, սակայն ամերիկացիները դա գնահատել են որպես եվրոպական ասպարեզում ու ընդհանրապես Արեւմտյան հանրությունում ամուր հաստատվելու ռուսների փորձ, չփոխելով առաջնահերթությունները տարածաշրջանային քաղաքականության մեջ:

 

Այսպիսով, Ռուսաստանի հանդեպ ամերիկյան վարչակազմի նույնիսկ այդքան չափավոր վերաբերմունքի շրջանում խնդիրները մնում են, եւ Վաշինգտոնում ձեւավորվում է նոր «ցատկահարթակ» դեպի Եվրասիա, ինչը ենթադրում է Ռուսաստանի ազդեցության սահմանափակումը տարածաշրջաններում եւ Եվրոպայից նրա հեռացումը:

 

Դժվար թե ամերիկացիները նպատակ ունեն Ռուսաստանը ենթարկել իրենց կամքին, սակայն եթե չլուծվի իշխանությունից ներկայիս իշխող էլիտայի հեռացման հարցը, կբարդանա ԱՄՆ արտաքին քաղաքականության հետագա կառուցումը:

 

Եվրասիայի ու Արեւելյան Եվրոպայի երկրների համար ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հաշտեցումը, Ռուսաստանի եւ Եվրոպայի առաջատար պետությունների հարաբերությունների կարգավորումը կնշանակի ինքնիշխանության կորուստ, հնարավոր է՝ շատ երկար ժամանակով:

 

Ցավոք, այս փուլում միայն Արեւմուտքի ու Ռուսաստանի դիմակայությունն է, որ Ռուսաստանի վասալների ինքնիշխանությունը պահպանելու եւ վերականգնելու ինչ որ հույս է թողնում:

 

Տարածաշրջանային քաղաքականությունը հենց այն ուղղությունն է, որտեղ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների խնդիրները լուծված չեն, եւ դժվար թե լուծվեն տեսանելի հեռանկարում:

 

Մասնավորապես, ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին «նեղել» առայժմ հեռավոր մատույցներում, աստիճանաբար մոտենալով Սեւ ծովին ու Կովկասին: Սակայն գլխավոր խնդիրը մնում է Ուկրաինան, որտեղ ԱՄՆ-ն ծավալել է արեւմտյան ուղղությամբ Ռուսաստանի էքսպանսիայի ճանապարհին աշխարհքաղաքական արգելապատնեշ կառուցելու երկարատեւ քաղաքականություն: Ռուսաստանը ստացել է այն, ինչ ցանկացել է՝ երկարաժամկետ արգելապատնեշ Եվրոպայի ուղղությամբ:

 

Արեւելյան, Կենտրոնական եւ Հարավ-արեւելյան Եվրոպայում ջանքեր են գործադրվում 150 մլն բնակչությամբ ինտեգրված տարածություն ստեղծելու համար, ներառյալ այն երկրները, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Գերմանիայի հետ: Ուկրաինան, Լեհաստանը, Ռումինիան ու Բուլղարիան, ինչպես նաեւ Բալթյան երկրները, Մոլդովան եւ արդեն Բելոռուսը ներգրավվում են բլոկի մեջ, որը կոչված է ապակազմակերպել ֆրանս-գերմանա-ռուսական ծրագրերը էներգետիկայի ոլորտում:

մանրամասները`Lragir.amւմ: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan