Հայաստանի քաղաքական կյանքը պետք է վերակազմակերպվի. Ստյոպա Սաֆարյան
«Հայաստանի քաղաքական կյանքը պետք է վերակազմակերպվի քաղաքականությունից հասկացող, քաղաքականությունով ապրող թիմերի կողմից»,- ասաց նա և հավելեց, որ «Հայազն» հենց այդ թիմերից մեկն է:
«Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ այսօր քաղաքական ուժերը այն աստիճանի ինքնուրույնություն չունեն, որ պետության համար չափազանց կարևոր հարցերում իրենց օրակարգում հնչեցնեն սեփական տեսակետները: Այս մասին նա ասաց «Հայազն» կուսակցության երկրորդ համագումարին ունեցած իր ելույթում:
Անդրիաս Ղուկասյանը իր ելույթում ասաց, որ քաղաքական ուժը պետք է կարողանա պետական քաղաքականություն մշակել, կադրեր պատրասել և հանրությանը համախմբել:
Ըստ նրա՝ քաղաքական ուժի քաղաքականությունը պետք է համապատասխանի այն խավի շահերին, որին սպասարկում է: «Որևէ օլիգարխիկ ուժ չի կարող ամբողջ հանրությունն իրենով անել, որքանով էլ ուժեղ լինի փողի ազդեցությունը»,- ասաց նա:
