ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՈՐԵՒԷ ՏԻՊԻ ԿՐԱԿ ՉԻ ՎԱՐՎԵԼ. ՊՆ
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։
Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է։
