Հայաստանում արձանագրվել է օձի խայթոցի 48 դեպք՝ մահվան մեկ ելքով
2015 թվականի 7 ամսվա ընթացքում արձանագրվել է օձի խայթոցի 48 դեպք՝ մահվան մեկ ելքով: Այս մասին պատմեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր տոկսիկոլոգ Միքայել Գաբրիելյանը:
Նույն այդ ընթացքում անցած տարի արձանագրվել է թունավոր օձի խայթոցի 63 դեպք: Ինչ վերաբերվում է սեւ կարիճների խայթոցին, այս տարի եղել է 4 դեպք, անցած տարի՝ 6: Ինչու են այս տարի այդ դեպքերը քիչ, Միքայել Գաբրիելյանի խոսքով, հայտնի չէ:
Ինչ վերաբերվում է մահվան դեպքի, դա երիտասարդ տղամարդ էր, որին, հավանաբար, գյուրզան էր խայթել: Նա երկու ժամ անցկացրել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, փրկել նրան չհաջողվեց: Մահվան ստույգ պատճառը հայտնի չէ, հավանաբար, նա ինչ-որ ուղեկցող հիվանդություն ունի, եւ խայթոցը վատթարացրել է այն:
