Հայաստանում դեռ չէր եղել, որ խաղաղ պայմաններում հասնեն հաղթանակի. Արտյոմ Մարկոսյան
Հաղորդավար, շոումեն Արտյոմ Մարկոսյանը, որ առավոտյան Բաղրամյան պողոտայում էր, խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության և իշխանությունների արձագանքի մասին, ասաց, թե մի պաշտոնատար անձ պետք է գա Բաղրամյան պողոտա և պաշտոնապես հայտարարություն անի:
Արտյոմ Մարկոսյանն ասաց նաև, թե սա արդեն որոշակի հաղթանակ է: «Այո՛, աննախադեպ է, որովհետև բոլորն էլ տեսնում են, որ այս պետությունում դեռևս կա այսպիսի բան՝ խաղաղ միջոցներով, երիտասարդության նախաձեռնությամբ հասնել հաղթանակի, դեռևս չէր եղել: Այո՛, սա հաղթանակ է»,-հայտարարեց Արտյոմ Մարկոսյանը:
