Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում պայմանագրայինների զորանոցների վերանորոգում է սկսվել
Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում, որը տեղակայված է Հայաստանի Հանրապետությունում, սկսել են զորանոցները վերանորոգել՝ պայմանագրային հիմունքներով ծառայող զինվորականներին որպես ծառայողական կացարան տրամադրելու համար:
Ինչպես հաղորդում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը, զորանոցների վերազինման նախապատրաստությունը սկսվել է այս տարվա սկզբին: Նախապատրաստական միջոցառումների արդյունքում կառույցների վիճակի նախագծային գնահատում է կատարվել, որոշվել են մոնտաժային աշխատանքների ուղղությունները եւ անհրաժեշտ նյութերի եւ գործիքների թվարկումը:
