Հայաստանում զենք կարտադրվի
«Չի կարելի անընդհատ սպասել, թե ՌԴ-ն կամ որևէ այլ երկիր մեզ զենք պիտի տա։ Մենք ինքներս պիտի ստեղծենք դա։ Ճիշտ ճանապարհը դա է, որ մենք ունենանք հզոր արդյունաբերություն և ռազմական արտադրանք թողարկող ձեռնարկություններ»։«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Գիտությունների ազգային ակադեմիայում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գիտնականների փակ անդիպումից հետո, ասել է տնտեսագիտության դոկտոր, ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։
Թերթի դիտարկմանը, թե տպավորություն է, որ պետությունը ի դեմս պաշտպանության նախարարության, որոշել է օգտագործել մեր երկրի գիտական ներուժը՝ սպառազինության հարցում ապավինելու սեփական մտքի ուժին, ակադեմիկոս Սուվարյանը դրական պատասխան է տվել:
«Մի քանի ինստիտուտների տնօրեններ պատրաստակամություն հայտնեցին իրենց հնարավորությունները ի սպաս դնել բանակի հզորության մեծացմանը և առաջարկեցին, որ իրենք էլ մասնակցեն մշակումներին։ Ես որքան գիտեմ, որոշ ինստիտուտներ որոշ մշակումներ արդեն անում են և դրանք դրված են գործողության մեջ։ Այդ կարգի գործերը պտի շատ արվեն, բայց միևնույն ժամանակ կարիք չկա դրանք պրոպագանդել, որովհետև բանակ է, մենք էլ՝ ոչ պատերազմ ոչ խաղուղություն վիճակում։ Առհասարակ ակադեմինա և ընդհանրապես կրթական, գիտական հաստատությունները պիտի ստանան պատվերներ թե տնտեսության, թե բանակի ամրապնդման համար։ Օրինակ լավ կլինի, որ այսօր մեր տնտեսությունն ունենա նոր տեխնոլոգիաներ, թողարկեն նոր արտադրատեսակներ։ իսկ այդ ամնեը գիտռական ներուժի օգտագործման հաշվին պիտի լինի»,- թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է նա:
Մանրամասն` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
