Հայաստանը և մի շարք ԱՊՀ երկրներ օդուժի վարժանքներ են անում
ԱՊՀ 7 երկրներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազսխստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը հակաօդային պաշտպանության վարժանքներ են սկսել, որին մասնակցում է մինչև 100 ինքնաթիռ: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը: Վարժանքները ղեկավարում է Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերը: Վարժանքներին մասնակցում են Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, Սու-24, Սու-34, Տու-22 և այլ ինքնաթիռներ:
