Հայաստանը կներկայացվի «ITB Asia 2013» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում
Սինգապուրում հոկտեմբերի 23-25-ին տեղի ունենալիք «ITB Asia 2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին կմասնակցի նաեւ Հայաստանը, որը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը: Այս տարի ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 180 երկրներից ավելի քան 9800 զբոսաշրջային ընկերություններ: Ցուցահանդեսի վայրը ռազմավարական կարեւորություն ունի, քանի որ հնարավորություններ է ընձեռում ողջ ասիական տարածաշրջանից ներգնա զբոսաշրջության խթանման համար: ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ Հայաստանի հարուստ ժառանգությունը ներկայացնելու եւ հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատելու նպատակով: