Հայաստանը լինելու է ռազմական խոշոր հակամարտության ասպարեզի մասը
Աշխարհքաղաքական շահերը Հարավային Կովկասում
Չնայած Թուրքիային Եվրամիություն մտցնելու պսեւդո-ջանքերին, ԱՄՆ-ն երբեք Թուրքիան չի դիտարկել որպես Եվրոպայի մաս, այլ միայն՝ Մեծ Մերձավոր Արեւելքի մաս: Եվրոպայում Թուրքիայի գործառույթները հետաքրքրություն չեն ներկայացնում ԱՄՆ-ի համար, այլ խնդիր է Մերձավոր Արեւելքը եւ այլ տարածաշրջաններ, որտեղ Թուրքիան կարող էր կատարել տարբեր գործառույթներ:
Միեւնույն ժամանակ, Հարավային Կովկասի պետությունները ստեղծումից ի վեր ամերիկացիների ու եվրոպացիների կողմից դիտարկվում էին որպես եվրոպական քաղաքական ու սոցիալ-մշակութային տարածության մաս: Եթե Ադրբեջանի մասով դեռ ականատես ենք լինելու անակնկալների Եվրոպայի գնահատականներում, ապա Վրաստանն ու Հայաստանն ապագայում մեծ խնդիրներ չեն ունենալու Եվրոպային ինտեգրվելու հարցում:
Եթե Վրաստանը փաստացի դարձել է եվրոպական քաղաքական տարածության մաս, Հայաստանն անցել է Կենտրոնական Ասիայի երկրների կարգը եւ կասկած չկա, որ լինելու է ռազմական խոշոր հակամարտության ասպարեզի մի մասը:
Պետությունների ու շրջանների տեղի եւ դերի այս բաժանումը չի ենթադրում քաղաքական այն սերտ համագործակցությունը, որի մասին հրապարակավ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Հարավային Կովկասը, ներառյալ Ադրբեջանը, պետք է հաստատվի որպես Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնությունների ծավալման աշխարհքաղաքական սահմանափակիչ:
Ներկայում Ռուսաստանի համար ավելի քան բարենպաստ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան խնդրի քննարկման համար, ինչը կապված է Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում ու Թուրքիայում ԱՄՆ քաղաքականության հետ:
մանրամասները` lragir.am-ում:
