Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ-ի զորավարժություններին
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի զինված ուժերը մասնակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններին:
Էստոնիայի սահմանների մոտ անցկացվող 6-օրյա հավաքում ընդգրկված են 2 հազար զինվորականներ, 200 ռազմական մեքենաներ և 40 մարտական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:
