Հայաստանը պատրաստ է պատերազմի. Մովսես Հակոբյան
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ նախագահի համապատասխան որոշմամբ՝ որոշվել է հանրապետությունը պատրաստել մարտական գործողության և համապատասխան միջոցներ իրականացնել պետությունը լրիվ մարտական պատրաստականության հասցնելուն. «Կառավարության այսօրվա փակ նիստն ամբողջությամբ նվիրված էր զորավարժություններին: Այն վարեց Սերժ Սարգսյանը: Դեռևս ռազմական դրություն չէ երկրում»: Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը պատերազմի հարցին , Մ. Հակոբյանը պատասխանեց. «Եթե նրանք վախենում են ՝ մենք՝ և՛ զինված ուժերը, և՛ հանրապետությունը լիովին պատրաստ ենք»:
