Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի մասին. Ալիև
«Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի այն մասին, թե երբ և ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց հայրենի հողեր»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նման բովանդակությամբ ուղերձը ներկայացվել է Անկարայում կայացած «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային համաժողովում։
Ըստ նրա, «Արևմտյան Ադրբեջանի հարցն արդեն ներառված է միջազգային օրակարգում»։
Ալիևը նաև ասել է. «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային և եղբայրական հարաբերությունները, երկու երկրների հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ստեղծում են ամուր հիմք տարածաշրջանում կայունության ապահովման համար»։
