Հայազգի պատգամավոր Գարո Փայլանի կյանքը վտանգված է
Հայազգի պատգամավոր Գարո Փայլանի կյանքը վտանգված է
Վերջին օրերին ականատես ենք լինում Թուրքիայի մեջլիսում «Ազգերի ժողովրդավարություն» (HDP) քրդամետ կուսակցություն հայազգի պատգամավոր Գարո Փայլանի բացառիկ ակտիվությանն ու հայանպաստ գործունեությանը:
Արդեն մի քանի անգամ թուրք ազգայնամոլ պատգամավորները հարձակվում են մեր հայրենակցի վրա ու գործի են դնում իրենց բռուցքները, փորձելով այդ կերպ «վախեցնել կամ սաստել» հային:
Բնականաբար Գարոն վախեցողն ու խեղճացողը չէ (այն էլ թուրքից), ու տղամարդավարի կռվում է թուրքերի հետ, ինչի արդյունքում մասսայական ծեծկռտուքներ են առաջանում, որի մեջ են ներքաշվում ու Գարոյին են պաշտպանում քուրդ ու քրդամետ պատգամավորները:
Իհարկե ոգևորիչ է մեր հայրենակցի գործունեությունը ոչ միայն թուրքական մեջլիսում, այլ Թուրքիայի հասարակական ու քաղաքական կյանքում, սակայն, կարծում եմ, հայ պատգամավորի կյանքը վտանգված է:
